Անշարժ գույքի նկատմամբ գործարքների կտրուկ անկում է արձանագրվել. «ՀԺ»

31.10.2015
Անշարժ գույքի նկատմամբ գործարքների կտրուկ անկում է արձանագրվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ գործարքների կտրուկ անկում է արձանագրվել այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների, այս տարի Հայաստանում արձանագրվել է բնակարանների օտարման 8,4 հազար գործարք, այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 10,3 հազար էր. Նվազումը կազմում է 18 տոկոս»։