Կառուցապտողների հայկական ասոցիացիան մտահոգված է եկամտահարկի վերադարձի չեղարկմամբ

13.08.2021
Կառուցապտողների հայկական ասոցիացիան մտահոգված է եկամտահարկի վերադարձի չեղարկմամբ

Երևանում հիփոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կկրճատվի և 2025թ․ այլևս չի գործի։ Գործադիրը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծին։

Կրճատումը կկատարվի ըստ գոտիականության և ըստ տարիների, առաջին հերթին արտոնությունը կդադարի գործել կենտրոնում։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը չի վերադարձվի հետևյալ դեպքերում․ եթե գույքը գտնվում է Երևանի 1-ին գոտում (2022-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 2-րդ գոտում (2023-ի հունվարի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի 3-րդ գոտում (2023-ի հուլիսի 1-ից), եթե գույքը գտնվում է Երևանի այլ գոտիներում (2025 թվականի հունվարի 1-ից)։

Նախարարը տեղեկացրել է, որ այս արտոնությունից օգտվողների քանակը կտրուկ աճել է, հատկապես վերջին 2 տարում։ «Եթե 2015-17-ին ծրագրի նոր շահառուների թիվը 800 է եղել, ապա 2020-ին այն հասել է 5200-ի։ Կտրուկ աճել է պետբյուջեից վերադարձվող եկամտահարկի գումարը` 2020-ին կազմելով 5.4 մլրդ դրամ»,–ասել է Խաչատրյանը։

Մարզերի համար պայմանները չեն փոխվի։ Ըստ նախարարի, արտոնության վերացումը մայրաքաղաքում կխթանի կառուցապատման աճը մարզերում։

2021-ի դրությամբ ծրագրի շահառուները 17,000-ից ավելի են, որոնց միայն 7 տոկոսն է բնակարաններ գնել մարզերում։

Եկամտահարկի վերադարձման արտոնությունը կշարունակեն գործել մինչև 2022թ․ հունվարի 1-ը շինթույլտվություն ստացած կառուցապատողների համար։

Կառուցապտողների հայկական ասոցիացիան իր խորին մտահոգությունն է հայտնել կառավարության հերթական նիստում քննարկված` Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու հարցի վերաբերյալ, որը միտված է հիփոթեքին ուղղված եկամտահարկի վերադարձի չեղարկմանը:

Նշվում է, որ հարցը ներառվել էր Կառավարության նիստի օրակարգում առանց շահագրգիռ մարմիններում պատշաճ քննարկումների, առանց հանրային քննարկումներ կազմակերպելու. նախագիծը նախապես չի տեղադրվել e-draft-ում:

«Նման մոտեցումը դատապարտելի է, քանի որ մինչ այս ոլորտային նախարարությունների հետ բոլոր հադիպումների ընթացքում «Կառուցապտողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչներին վստահեցրել էին, որ համապարփակ քննարկումներից, բոլոր շահագրգիռ կողմերին լսելուց հետո նոր միայն որոշում կկայացվի նման փոփոխության նպատակահարմարության, այդ փոփոխությունների ձևաչափի վերաբերյալ: Բոլոր հանդիպումների ընթացքում երբևէ խոսք չի գնացել նախագիծը Կառավարության նիստի օրակարգ ներառելու մասին:
Այս համատեքստում շատ տարակուսելի է նաև այն հիմնավորումը, որ այս փոփոխությունները միտված են քաղաքաշինական ու տնտեսական առումներով հանրապետության տարածքների համաչափ զարգացմանը նպաստելուն, քանի որ որոշման բացասական հետևանքները շատ շուտով զգալու և կրելու ենք յուրաքանչյուրս: Նման որոշումը կհանգեցնի նրան, որ կնվազի առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը, հետևաբար կնվազեն նաև այս ոլորտում կառուցապատումն ու շինարարության ծավալները, որն էլ իր հերթին կազդի բյուջետային եկամուտների, աշխատատեղերի կրճատման, աշխատուժի արտագաղթի, տնտեսական ակտիվության, ներդրումների նվազման և բնակարանային պայմանները բարելավելու վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Երևանում հիփոթեքային վարկով բնակարան գնողների եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կկրճատվի և 2025թ․ այլևս չի գործի։ Գործադիրը հավանություն է տվել «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծին։

Կրճատումը կկատարվի ըստ գոտիականության և ըստ տարիների, առաջին հերթին արտոնությունը կդադարի գործել կենտրոնում։

Աղբյուրը՝ 
PanArmenian.net