Փաստաթղթի, տեղեկանքի համար նախկին 2-ի փոխարեն այժմ 1 անգամ կարող եք այցելել Կադաստրի գրասենյակ

09.08.2019
Փաստաթղթի, տեղեկանքի համար նախկին 2-ի փոխարեն այժմ 1 անգամ կարող եք այցելել Կադաստրի գրասենյակ

Փաստաթղթի, տեղեկանքի համար նախկին 2-ի փոխարեն այժմ 1 անգամ կարող եք այցելել Կադաստրի գրասենյակ

Եթե նախկինում Կադաստրի գրասենյակ էիք այցելում 2 անգամ՝ դիմում հանձնելիս և փաստաթուղթը ստանալիս, ապա այժմ փաստաթուղթը (օրինակ, սեփականության վկայականը, որևէ տեղեկանք) կարող եք ներբեռնել, տպել կամ պարզապես դիտել։ Դրա համար պետք է դիմումը հանձելուց հետո www.e-cadastre.am կայքում մուտքագրել բջջայինով Ձեզ ուղարկված բանալին և գաղտնաբառը։ Կնիքի պահանջը կադաստրային շատ փաստաթղթերից արդեն վերացված է, այնպես որ, առանց ժամկետային սահմանափակման կարող եք ստուգել Ձեր ավարտական փաստաթղթի իսկությունը, իսկ գրանցման վկայականի դեպքում՝ նաև դրա վավերականությունը։

Աղբյուրը՝ cadastre.am