Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով

07.08.2019
Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով

Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ գործարքներն աճել են 24.3 %-ով

2019 թվականի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46'798 գործարք. ցուցանիշը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:

Երևանում 2019 թվականի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 3.2 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ՝ 9.8 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի երկրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` աճել է 1.6 %-ով: