Nike-ի լոնդոնյան գրասենյակը կկառուցվի հայկական տուֆով

25.04.2019
Nike-ի լոնդոնյան գրասենյակը կկառուցվի հայկական տուֆով

Nike սպորտային բրենդը պատրաստվում է Լոնդոնի իր գլխամասային շենքը տեղափոխել:

Այժմյան գրասենյակը գտնվում է Լոնդոնի West End թաղամասում, սակայն դրա վարձակալման ավարտից հետո ընկերությունը կտեղափոխվի King’s Cross: Տեղափոխվելուց հետո ընկերության նոր «հարևանները» կլինեն Google-ը, Universal Music-ը, Havas-ը և LMVH-ը:

Ինչպես հայտնում է Evening Standard-ը, գրասենյակի շենքը այժմ կառուցման փուլում է: Շենքի նախագծի հեղինակը Mossessian Architecture ընկերության ֆրանսահայ հիմնադիր Միշել Մոսեսիանն է: Ըստ ստացված տվյալների՝ կառույցի վրա օգտագործվելու է Հայաստանից բերված սև տուֆ:

Աղբյուրը՝
Բիզնես և տեխնոլոգիական նորություններ կայք