Գագիկ Ծառուկյանն Աբովյանում 17 շենքով թաղամաս է կառուցում

15.11.2018
Գագիկ Ծառուկյանն Աբովյանում 17 շենքով թաղամաս է կառուցում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնն Աբովյան քաղաքում 40,000 քմ տարածքով բնակելի թաղամաս է կառուցում, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Թաղամասը կունենա 9-10 հարկանի 17 շենք:

Ըստ հեռուստաընկերության, 10 տարի ամսական 65,000 դրամ վճարելով, հնարավոր է բնակարան ունենալ թաղամասում: Թաղամասը կունենա նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և այլ հարմարություններ: