Ինչո՞ւ են թանկացել բնակարանները, եւ որքան կպահպանվի թանկացումը
26.10.2018Վերջին շրջանում Araratnews.am-ն արձանագրել է բնակարանների եւ հողատարածքների գնաճ: Ինչո՞ւ են թանկացել բնակարաններն ու հողերը, այս թանկացումը որքան կպահպանվի, զրուցեցինք «Myrealty.am» անշարժ գույքի մասնագիտացված կայքի տնօրեն Անի Գալստյանի հետ: «Գնաճ իրոք կա: Թանկացման պատճառներից մեկը երկրում իրավիճակի փոփոխությունն է: Մարդիկ հավատում են ապագային: Արտերկրից մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան, վարձակալում, նաև գնում են բնակարաններ»,- ասաց կայքի տնօրենը:
Անի Գալստյանի խոսքով՝ հիմնականում մայրաքաղաքի փոքր կենտրոնում է բնակարանների գինը բարձրացել: Խոսքը 5000-10.000 դոլարի մասին է:
Ի տարբերություն բնակարանների, հողերի զգալի գնաճ չի նկատվել: «Պարզապես վաճառքն է ակտիվացել Ավանում, Դավիթաշենում»,- ասաց մեր զրուցակիցը:
Սակայն հիմա, ըստ կայքի տնօրենի, արդեն գնաճի միտում չի նկատվում, ավելին՝ գների կայունացում է նկատվում: «Եթե երկրում կոլապս չլինի, ներքաղաքական իրավիճակը կայուն լինի, գնանկում չի լինի անշարժ գույքի ոլորտում»,- կարծում է Անի Գալստյանը:
Շաբաթներ առաջ կառավարությունը նվազեցրեց հիփոթեքով ձեռք բերվող բնակարանների տոկոսադրույքը: Անի Գալստյանը կարծում է՝ այս որոշումը դրական կազդի անշարժ գույքի ոլորտի վրա, առքուվաճառքի գործարքները կավելանան: Բայց թե ինչքան կթանկանան բնակարանների գներն այս որոշումից հետո, բանախոսը դժվարացավ ասել:
Կադաստրի պետական կոմիտեն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկան և նրանում տեղի ունեցող զարգացումները:
Araratnews.am-ը կադաստրի պետական կոմիտեից տեղեկացավ, որ Հայաստանում 2018 թվականին անշարժ գույքի շուկայում հունվար-հուլիս ամիսների գործարքներն ի մի են բերվել: Պետք է փաստել, որ հենց տարեսկզբից յուրաքանչյուր ամիս արձանագրվում է անշարժ գույքի գործարքների քանակի աճ:
Մասնավորապես, 2018 թ. հուլիսին՝ 2017 թ. հուլիսի համեմատ, անշարժ գույքի գործարքների քանակն աճել է 22,2%-ով: Ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին ամիսներին ոչ միայն արձանագրվում է գործարքների քանակի աճ, այլև աճում են գործարքների քանակի աճի տեմպերը: Մասնավորապես.
| 
			 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ  | 
		|||||
| 
			 Հ/Հ  | 
			
			 Ամիս  | 
			
			 2018թ.  | 
			
			 2017թ.  | 
			
			 Աճը (Նվազումը)  | 
		|
| 
			 քանակ  | 
			
			 %  | 
		||||
| 
			 5  | 
			
			 Մայիս  | 
			
			 13,540  | 
			
			 12,122  | 
			
			 1,418  | 
			
			 11.7  | 
		
| 
			 6  | 
			
			 Հունիս  | 
			
			 13,741  | 
			
			 11,999  | 
			
			 1,742  | 
			
			 14.5  | 
		
| 
			 7  | 
			
			 Հուլիս  | 
			
			 13,731  | 
			
			 11,235  | 
			
			 2,496  | 
			
			 22.2  | 
		
Փաստորեն, 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 89.741 գործարքներ, որոնց քանակը 2017 թվականի հունվար-հուլիս ամիսների (71,391) համեմատ աճել է 25,7 %-ով:
Անշարժ գույքի գործարքների քանակի 36,0%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, մարզերից առավել ակտիվ է եղել Կոտայքի մարզը, որտեղ արձանագրվել է հանրապետությունում իրականացված գործարքների 12,5%-ը, իսկ առավել պասիվ է եղել Վայոց ձորի մարզը, որտեղ արձանագրվել է հանրապետությունում իրականացված գործարքների ընդամենը 1,9 %-ը:
Անշարժ գույքի շուկայի ակտիվությունն առավել բնութագրող գործարքների տեսակներ են՝ անշարժ գույքի օտարման, գրավադրման և վարձակալության գործարքները: Օտարման գործարքների դեպքում ևս տարեսկզբին արձանագրվել են օտարման գործարքների քանակի աճ: Մասնավորապես, 2018 թ. հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գրանցված օտարման գործարքների քանակը 2017 թ. հուլիսի համեմատ աճել է 31,7%-ով: Վերջին ամիսներին ոչ միայն արձանագրվում է օտարման գործարքների քանակի աճ, այլ նաև աճում են օտարման գործարքների քանակի աճի տեմպերը: Մասնավորապես.
| 
			 ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ  | 
		|||||
| 
			 Հ/Հ  | 
			
			 Ամիս  | 
			
			 2018թ.  | 
			
			 2017թ.  | 
			
			 Աճը (Նվազումը)  | 
		|
| 
			 քանակ  | 
			
			 %  | 
		||||
| 
			 5  | 
			
			 Մայիս  | 
			
			 5,106  | 
			
			 4,451  | 
			
			 655  | 
			
			 14.7  | 
		
| 
			 6  | 
			
			 Հունիս  | 
			
			 5,305  | 
			
			 4,480  | 
			
			 825  | 
			
			 18.4  | 
		
| 
			 7  | 
			
			 Հուլիս  | 
			
			 5,497  | 
			
			 4,175  | 
			
			 1,322  | 
			
			 31.7  | 
		
Փաստորեն, 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել են անշարժ գույքի 34.559 օտարման գործարքներ, որոնց քանակը 2017 թվականի նույն ժամանակահատվածի (25.881) համեմատ աճել է 33.5 %-ով:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,6%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 35,9%-ը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններն են:
2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ օտարման գործարքների առավել մեծ քանակային աճ է գրանցվել հողամասերի օտարման գործարքներում:
Նյութի աղբյուր՝ araratnews.am