Սյունիքում մեկնարկել է օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը | լուսանկարներ

29.09.2017
Սյունիքում մեկնարկել է օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը | լուսանկարներ

«Սյունիք»» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»,-ֆեյսբուքյան իր էջում  գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը:
Նա տեղադրել է շենքի նախագծի լուսանկարները:

Հիշեցնենք,  ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր, որ կարևոր է աշխատանքների արագությունը, բայց առավել կարևոր է որակը:

«Սյունիքի մարզկենտրոնի հեռավորությունը մայրաքաղաքից դարձնում ենք 40 րոպե»,-ասել էր Հակոբյանը օդանավակայանի կառուցման առիթով իրականացված ֆլեշմոբի տեսանյութում:

Օդանավակայանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին:

Տես նաև՝ Քննարկվում է հիփոթեքային բեռի թեթևացման հարցը