Փորձագետները 2017-ին կանխատեսում են անշարժ գույքի գների աճ

10.12.2016
Փորձագետները 2017-ին կանխատեսում են անշարժ գույքի գների աճ

2017 թվականին ցածր հիփոթեքային տոկոսադրույքների շնորհիվ բնակարանային շուկայում կմեծանա պահանջարկը, և բնակարանների գների աճ կգրանցվի,- այդ մասին խոսել է «Ֆինամ» ներդրումային հոլդինգի վերլուծաբան Տիմուր Նիգմատուլլինը: Նույն կարծիքն են արտահայտել նաև այլ փորձագետներ:

«Կորտրոս» հոլդինգի գործադիր տնօրեն Ստանիսլավ Կիսելյովը կարծում է, որ անշարժ գույքի շուկան արդեն հաղթահարել է ճգնաժամը և վերադառնում է իր բնականոն զարգացման գործընթացին:

Կիսելյովը ենթադրում է, որ շուկայի հիմնական խաղացողները բավականին հաջող հաղթահարեցին այս տարին և եկող տարվա ընթացքում ավելի համարձակ վարքագիծ կդրսևորեն:

«Բարկլի» ընկերության տնօրեն Լեոնիդ Կազինեցը նշել է, որ երկու տարի հետո հնարավոր է բնակարանների գները աճեն 100 տոկոսով: «Հիշեք 2007 և 2008 թվականները, այդ ժամանակ բնակարանների գները մեկուկես տարվա ընթացքում կրկնապատկվեցին: Մենք կկրկնենք այդ գործընթացը և կտեսնենք, թե ինչպես է մեկ տարվա ընթացքում աճելու անշարժ գույքի գինը Ռուսաստանում»,- եզրակացրել է Կազինեցը:

Standard & Poor's վարկանիշային կազմակերպության փորձագետները նույնպես կարծում են, որ Ռուսաստանում անշարժ գույքի գնի աճ կսկսվի 2017 թ.:  Սակայն շուկայի վերականգնումը երկարատև գործընթաց է՝ հիփոթեքային վարկերի բարձր տոկոսադրույքները և բնակչության եկամուտների նվազումը թույլ չեն տալիս արագ վերականգնվել: Վերլուծաբանների կարծիքով, որոշակի չափով գների աճ կգրանցվի 2017 և 2018 թվականներին, սակայն իրական արտահայտությամբ գները կշարունակեն նվազել:

Est-a-tet  ընկերության նախագծերի բաժանմունքի տնօրեն Վլադիմիր Բոգդանյուկի կարծիքով, անշարժ գույքի շուկան, ինչպես նաև այլ ճյուղերը, կախվածության մեջ են ընդհանուր տնտեսական իրավիճակից և քանի դեռ այն վատթարանում է, իրավիճակը այս ճյուղում չի կարող բարելավվել: 

Աղբյուր՝ http://www.zemer.ru/