Ապրիլին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է

11.06.2016
Ապրիլին անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14951 գործարք, ինչը 2,3 տոկոսով քիչ է մարտի եւ 4,9 տոկոսով՝ 2015-ի ապրիլի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 6,9 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատ՝ 4,8 տոկոսով: 3913 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,4 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 36,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

 


Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 61,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Մարտի համեմատ, 2016-ի ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 1,1 տոկոսով։

 


Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աննշան աճել են՝ 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

 


                                              ապրիլ 2015թ. ապրիլ 2016թ. մարտ 2015թ.

 


Կենտրոն                                   428000            428000             428000

 


Արաբկիր                                   356600            357000              356900

 


Քանաքեռ-Զեյթուն                    282700            283100              283000

 


Նոր-Նորք                                   253100            254150              253950

 


Ավան                                          260650           261500              261500

 


Էրեբունի                                    251900            252300             252300

 


Շենգավիթ                                  257050            257600             257600

 


Դավթաշեն                                 275700            276650             276550

 


Աջափնյակ                                 250000            250900             250850

 


Մալաթիա-Սեբաստիա              243200            244000             243950

 


Նուբարաշեն                              156750             157250            157200

 


Մարզերում ապրիլին վաճառվել են 287 բնակարաններ, որոնց քանակը մարտի համեմատ նվազել է 16,1 տոկոսով, իսկ 2015-ի ապրիլի համեմատ՝ 15,8 տոկոսով:

 


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում ապրիլին մարտի համեմատ աճել են 0,06 տոկոսով: 

 


2016-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 284 գործարք, որից 112-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 20,4 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 36,3 տոկոսով։ 2015-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,1 տոկոսով, իսկ մարզերում` 35,1 տոկոսով։

 


Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի ապրիլին մարտի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/

 


                                             ապրիլ 2015թ.            ապրիլ 2016թ.       մարտ 2015թ.

 


Կենտրոն                                 476100                           476100                         476100

 


Արաբկիր                                 383000                           383000                         383000

 


Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000

 


Նորք Մարաշ                          319200                           319200                         319200

 


Ավան                                       270500                            270500                        270500

 


Էրեբունի                                 239750                            239750                        239750

 


Շենգավիթ                               255000                            255000                        255000

 


Դավթաշեն                              276000                            276000                        276000

 


Աջափնյակ                              250050                            250050                        250050

 


Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000

 


Նուբարաշեն                           150800                            150800                        150800

 


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները ապրիլին մարտի համեմատ մնացել են անփոփոխ:

 


Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2016-ի ապրիլին 2015-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 8,9 տոկոսով:

 


2016-ի ապրիլին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 140 գործարք, որը 2,2 տոկոսով ավելի է մարտի եւ անփոփոխ 2015-ի ապրիլի համեմատ:

 


Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 97 գործարք, ինչը մարտի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ 2015 թվականի ապրիլի համեմատ` նվազել է 4,9 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի ապրիլին մարտի համեմատ աճել է 7,5 տոկոսով, իսկ 2015 թվականի ապրիլի համեմատ` 13,2 տոկոսով:

 


Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ապրիլինի արձանագրվել է  գործարքների քանակի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է ամսվա առաջին օրերին ծավալված պատերազմական գործողությունների ուժգնացմամբ : 


 

29/04/2016
Մարտին անշարժ գույքի շուկայում կացությունն անփոփոխ է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15303 գործարք, ինչը 14,8 տոկոսով ավելի է փետրվարի եւ 0,2 տոկոսով՝ 2015-ի մարտի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 7,9 տոկոսով, իսկ 2015-ի մարտի համեմատ՝ նվազել 2,1 տոկոսով: 4205 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,2 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 34,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

 


Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Փետրվարի համեմատ, 2016-ի մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 2,3 տոկոսով։

 


Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աննշան աճել են՝ 0,02 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

 


                                           մարտ 2015թ. մարտ 2016թ. փետրվար 2015թ.

 


Կենտրոն                                   428000            428000             428000

 


Արաբկիր                                   356600            357000              356900

 


Քանաքեռ-Զեյթուն                     282650            283000              282900

 


Նոր-Նորք                                  253100            253950              253800

 


Ավան                                          260550           261500              261450

 


Էրեբունի                                    251900            252300             252300

 


Շենգավիթ                                  256950            257600             257500

 


Դավթաշեն                                 275700            276550             276500

 


Աջափնյակ                                 249750            250850             250750

 


Մալաթիա-Սեբաստիա             243100            243950             243850

 


Նուբարաշեն                             156600             157200            157150

 


Մարզերում մարտին վաճառվել են 342 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ աճել է 16,3 տոկոսով, իսկ 2015-ի մարտի համեմատ՝ նվազել 1,2 տոկոսով:

 


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մարտին փետրվարի համեմատ աճել են 0,1 տոկոսով: 

 


2016-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 363 գործարք, որից 93-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի մարտին փետրվարի համեմատ նվազել է 14,7 անգամ, իսկ մարզերում` աճել 8,4 տոկոսով։ 2015-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 19,1 տոկոսով, իսկ մարզերում` 9,4 տոկոսով։

 


Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի մարտին փետրվարի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/

 


                                             մարտ 2015թ.             մարտ 2016թ.       փետրվար 2015թ.

 


Կենտրոն                                 476100                           476100                         476100

 


Արաբկիր                                 383000                           383000                         383000

 


Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000

 


Նորք Մարաշ                          319200                           319200                         319200

 


Ավան                                       270500                            270500                        270500

 


Էրեբունի                                 239750                            239750                        239750

 


Շենգավիթ                               255000                            255000                        255000

 


Դավթաշեն                              276000                            276000                        276000

 


Աջափնյակ                              250050                            250050                        250050

 


Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000

 


Նուբարաշեն                           150800                            150800                        150800

 


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մարտին փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ:

 


Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2016-ի մարտին 2015-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 10,6 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 5,1 տոկոսով:

 


2016-ի մարտին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 137 գործարք, որը 22,3 տոկոսով ավելի է փետրվարի եւ 18,1 տոկոսով 2015-ի մարտի համեմատ:

 


Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 97 գործարք, ինչը փետրվարի համեմատ աճել է 9 տոկոսով, իսկ 2015 թվականի մարտի համեմատ` 7,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի մարտին փետրվարին համեմատ աճել է 73,9 տոկոսով, իսկ 2015 թվականի մարտի  համեմատ` 53,9 տոկոսով:

 


Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում թե գործարքների, թե գների առումով անփոփոխ իրավիճակ է: 


 

29/03/2016
Փետրվարին գործարքների քանակն անշարժ գույքի շուկայում ավելացել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13333 գործարք, ինչը 37,2 տոկոսով ավելի է հունվարի եւ 10,7 տոկոսով՝ 2015-ի փետրվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարի համեմատ աճել է 66 տոկոսով, իսկ 2015-ի փետրվարի համեմատ՝  տոկոսով: 3897 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 69,6 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

 


Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 59,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Հունվարի համեմատ, 2016-ի փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 93,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 16,8 տոկոսով։

 


Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աննշան աճել են՝ 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

 


                                     փետրվար 2015թ. փետրվար 2016թ. հունվար 2015թ.

 


Կենտրոն                                   428000            428000             428000

 


Արաբկիր                                   356600            356900              356800

 


Քանաքեռ-Զեյթուն                   282600            283000              282900

 


Նոր-Նորք                                  253000            253800              253700

 


Ավան                                          260500           261450              261350

 


Էրեբունի                                    251850            252300             252250

 


Շենգավիթ                                  256900            257500              257400

 


Դավթաշեն                                 275600            276500             276300

 


Աջափնյակ                                 249700            250650             250650

 


Մալաթիա-Սեբաստիա           243000            243850             243750

 


Նուբարաշեն                             156600             157150            157050

 


Մարզերում փետրվարին վաճառվել են 294 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 53,1 տոկոսով, իսկ 2015-ի փետրվարի համեմատ՝ նվազել 16,2 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ անփոփոխ են։

 


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2016-ի փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 126 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Մարզերում բնակարանների միջին գները հունվարի համեմատ դրամով արտահայտված աճել են 0,1 տոկոսով : 

 


2016-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 358 գործարք, որից 109-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի փետրվարին հունվարի համեմատ աճել է 2,4 անգամ, իսկ մարզերում` 37,6 տոկոսով։ 2015-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 14,7 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 0,4 տոկոսով։

 


Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի փետրվարին հունվարի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/

 


                                            Փետրվար 2015թ.  փետրվար 2016թ.  հունվար 2015թ.

 


Կենտրոն                                 476100                           476100                         476100

 


Արաբկիր                                 383000                           383000                         383000

 


Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000

 


Նորք Մարաշ                          319200                           319200                         319200

 


Ավան                                       270500                            270500                        270500

 


Էրեբունի                                 239750                            239750                        239750

 


Շենգավիթ                               255000                            255000                        255000

 


Դավթաշեն                              276000                            276000                        276000

 


Աջափնյակ                              250050                            250050                        250050

 


Մալաթիա-Սեբաստիա        238000                             238000                       238000

 


Նուբարաշեն                           150800                            150800                        150800

 


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանըՙ 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ:

 


Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2016-ի փետրվարին 2015-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 14,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 4,3 տոկոսով:

 


2016-ի փետրվարին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 112 գործարք, որը 2,4 անգամ ավելի է հունվարի եւ 34,9 տոկոսով 2015-ի փետրվարի համեմատ:

 


Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 89 գործարք, ինչը հունվարի համեմատ աճել է 3,4 անգամ, իսկ 2015 թվականի փետրվարի համեմատ` 64,8 տոկոսով: Մարզերում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը 2016-ի փետրվարին հունվարի համեմատ աճել է 9,5 տոկոսով, իսկ 2015 թվականի փետրվարի  համեմատ` նվազել 20,7 տոկոսով:

 


Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում փետրվարին որոշակի աշխուժություն է գևրանցվել հունվարի նկատմամբ, բայց գներն էական փոփոխություններ չեն կրել: 


 

03/03/2016
2016-ի հունվարին անշարժ գույքի գները չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2016-ի հունվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9715 գործարք, ինչը 47,7 տոկոսով ցածր է 2015-ի դեկտեմբերի եւ 8,1 տոկոսով ավելի՝ 2015-ի հունվարի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 54,2 տոկոսով, իսկ 2015-ի հունվարի համեմատ՝ աճել 11,1 տոկոսով: 2348 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,4 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 32 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

 


Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 63,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2015-ի դեկտեմբերի համեմատ, 2016-ի հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 58,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` աճել 6,1 տոկոսով։

 


Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աննշան աճել են՝ 0,04 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

 


                                    հունվար 2015թ. հունվար 2016թ. դեկտեմբեր 2015թ.

 


Կենտրոն                                   428000            428000            428000

 


Արաբկիր                                   356600            356800             356700

 


Քանաքեռ-Զեյթուն                     282600            282900             282800

 


Նոր-Նորք                                  252800            253700              253600

 


Ավան                                          260200           261350              261300

 


Էրեբունի                                    251000            252250             252200

 


Շենգավիթ                                  256750            257400             257350

 


Դավթաշեն                                 275100            276300             276300

 


Աջափնյակ                                 249500            250650             250550

 


Մալաթիա-Սեբաստիա             242400            243750             243600

 


Նուբարաշեն                             156200             157050             157000

 


Մարզերում հունվարին վաճառվել են 192 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 50 տոկոսով, իսկ 2015-ի հունվարի համեմատ՝ աճել 17,1 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ անփոփոխ են։

 


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 123 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց։

 


2016-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 226 գործարք, որից 45-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2016-ի հունվարին 2015-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 77,8 տոկոսով, իսկ մարզերում` 44,3 տոկոսով։ 2015-ի հունվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 18,2 տոկոսով, իսկ մարզերում` աճել 19,9 տոկոսով։

 


Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2016-ի հունվարին դեկտեմբերի համեմատ անփոփոխ են մնացել։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

 


Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/

 


                                            հունվար 2015թ.  հունվար 2016թ.  դեկտեմբեր 2015թ.

 


Կենտրոն                                 476100                        &nbs