Հիփոթեքի հաշվիչ
5 Սենյակ
583 Ք.Մ (Հողի մակերես)
677 Ք.Մ (Տան մակերես)
3 Հարկ
3.2 Մ
5+
Ինֆորմացիա
Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի նրբաճաշակ հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 583 քմ մակերեսով և 677 քմ հողատարածքով։ Առանձնատունը չվերանորոգված վիճակում է, պատերի բաժանումները արված են, տեղադրված են վիտրաժային պատուհաններ: Նկուղային հարկում նախատեսված է ժամանցի սրահ, մառան, խորդանոց, սանհանգույց: 1-ին հարկում՝ ավտոտնակ, կաթսայատուն, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ (ննջարան), զգեստասենյակ, սանհանգույց: 2-րդ հարկ` 3 ննջասենյակ իրենց զգեստասենյակներով և սանհանգույցներով, լվացքատուն, 3 բաց և 2 ֆրանսիական պատշգամբ: Տանիքը՝ տերասա (125 մ) Արարատի տեսարանով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:
Կոմունալ հարմարություններ
Էլեկտրոէներգիա
Լրացուցիչ
Անվտանգության համակարգ
Ավտոտնակ
Գեղեցիկ տեսարան
Գնահատական
Հիփոթեքի հաշվիչ
5 Սենյակ
583 Ք.Մ (Հողի մակերես)
677 Ք.Մ (Տան մակերես)
3 Հարկ
3.2 Մ
5+








